News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Քոլուզա քաղաքում վայրի պուման բնակելի տան պատուհանից ցատկել է քնած կնոջ անկողնու մեջ, հայտնում է UPI-ն։

Բազմաբնակարան շենքի մենեջերի խոսքով, որտեղ տեղի է ունեցել այդ միջադեպը, կինը միայն որոշ ժամանակ անց է հասկացել, որ իր անկողնում հայտնված գիշատիչ կենդանին երազ չէ։ Նա պահպանել է հանգստություն ու բացել է դուռը, որպեսզի կենդանին դուրս գա։

Բնապահպանական գերատեսչության ներկայացուցիչներն ուսումնասիրել են տեսախցիկի ձայնագրությունը ու պարզել, թե որտեղից է եկել պուման։ Տեսագրության մեջ երեւում է, որ կենդանին հատել է փողոցը, հարվածել բոուլինգի դռանը, հետո անցել բնակելի տան մոտ գտնվող ավտոկայանատեղին ու ցատկել պատուհանից ներս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ