News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանը բողոք է հայտնել ՄԱԿ ԱԽ շրջանակից դուրս՝ օտարերկրյա ընկերությունների վրա միակողմանի կարգով ԱՄՆ կողմից նոր պատժամիջոցների  կապակցությամբ, հայտնում է «Սինհուան»։

«Չինաստանը ամբողջովին կատարում է ՄԱԿ ԱԽ-ի Հյուսիսային Կորեայի հետ կապված բանաձեւերը»,- հայտնել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Գեն Շուանը՝ հավելելով, որ Չինաստանը դեմ է ցանկացած պետության կողմից այսպես կոչված «երկար ձեռքի իրավազորությանը»՝ իր սեփական ներքին օրենսդրության հիման վրա։

Նրա խոսքով Չինաստանը մշտապես ջանքեր է գործադրել Կորեական թերակղզու միջուկային խնդրի լուծման ուղղությամբ, ակտիվ մասնակցել է ՄԱԿ ԱԽ-ի ՝ ԿԺԴՀ-ին վերաբերող բանաձեւերի նախագծերի շուրջ խորհրդակցություններին ու աջակցել դրանց ընդունումը։ Նա շահագրգիռ կողմերին կոչ է արել ընդառաջ գնալ միմյանց ու համատեղ ջանքեր գործադրել՝ Կորեական թերակղզու միջուկային խնդիրը երկխոսության ու խորհրդակցությունների ուղով կարգավորելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնը դիտարկում է չինական բանկերի ու ընկերությունների դեմ նոր պատժամիջոցներ ձեռնարկելու հնարավորությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ