News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Եգիպտական հայտնի կուրորտային ափին՝ Հուրգադայում, ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Անհայտ անձը լողալով մոտեցել է հյուրանոցին եւ դանակով հարձակվել հանգստացողների վրա։ Հարձակման հետեւանքով սպանվել է երկու կին զբոսաշրջիկ։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորների թվում երկու հայ զբոսաշրջիկ կա։ Նրանց անուններն ու վիճակի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում: Հանցագործը վնասազերծվել է մեր վիրավոր քաղաքացու օժանդակությամբ։

Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է «Ռ-էվոլյուցիա» հաղորդմանը, խոսել հայկական զինված ուժերի ներկայիս իրավիճակի, սահմանագծում տիրող իրավիճակի և անվտանգության խնդիրների մասին։ Նախագահն անդրադարձել է այն պնդումներին, թե հայկական զինված ուժերի զինանոցում գտնվող «Իսկանդեր» համալիրը ղարաբաղյան պատերազմում կիրառելի չէ, եւ միայն հոգեբանական նշանակություն ունի։

Արցախի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը որոշ մանրամասներ է հրապարակել 2016 թվականի ապրիլյան պատերազմի մասին՝ արձագանքելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, թե ապրիլին Բաքուն օգտագործել է իր բանակի միայն 15–20 տոկոս ուժը։ Հասրաթյանը հիշեցրել է, որ ապրիլի 2–ից 5–ը մարտական  գործողությունների ժամանակ Ադրբեջանն օգտագործել է իր տրամադրության տակ եղած  ժամանակակից սպառազինության բոլոր միջոցները, այդ թվում «Смерч» եւ «Солнцепек» համակարգերը։ Արդյունքում Ադրբեջանն ունեցել է, Հասրաթյանի բնորոշմամբ, աննշան ձեռքբերումներ՝ գրավելով հայկական 19 դիրք եւ ընդհանուր մակերեսով 500 հա տարածք, տալով մոտ 1000 զոհ, կորցնելով 24 տանկ, 4 միավոր հետեւակի մարտական մեքենա, մեկ ԳՐԱԴ ռեակտիվ հրթիռահրետանային կայանք, երկու մարտական ուղղաթիռ, 14 անօդաչու թռչող սարք եւ այլ տեխնիկա, ինչն անհամեմատ ավելի մեծ է՝ հայկական կողմի կորուստների համեմատ։ Ըստ Հասրաթյանի՝  նման ներուժի կիրառման պայմաններում Ադրբեջանի ձեռքբերումները չնչին են, ինչը ցույց է տալիս Ադրբեջանի բանակի պատրաստվածության իրական աստիճանը։

Կարեն Կարապետյանի թիրախում կրկին փոքր եւ միջին ձեռնարկություններն են։ Վարչապետը հանձնարարել է չխնայել հարկերն ու հաշվետվություններն ուշացնող գործարարներին։ Այս մասին նա խոսել է Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի նիստին, համապատասխան օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ։ Սպիտակ դաշտում աշխատողին ձեռք չտալ, հարկերից խուսափողներին ցավեցնել՝ հանձնարարել է վարչապետը։

Արմավիրի մարզի Դալարիկ գյուղում հուլիսի 11-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել։ 1 տարեկան 7 ամսական երեխան մահացել է հոսանքահարման հետեւանքով։ NEWS.am-ի տեղեկություններով, տղայի մայրը լվացք անելիս է եղել հին լվացքի մեքենայով, այն շրջվել է, ջուրը թափվել է, հատակին կանգնած երեխան հոսանքահարվել է եւ մահացել հիվանդանոցի ճանապարհին:

Սեռական փոքրամասնությունների թեմայով ֆիլմը «Ոսկե Ծիրանի» ծրագրից հանվել է ճնշումների ներքո, որոշ տեղեկություններով՝ Մայր Աթոռի պահանջով։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել են ֆիլմի հեղինակները, որոնք նախօրեին ֆիլմի փակ դիտում էին կազմակերպել Երեւանում։

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում Դոնալդ Թրամփի պաշտոնական այցն է Ֆրանսիա, որի աշխարհիկ մանրամասներն ավելի շատ են գրավում հասարակության ուշադրությունը, քան քաղաքական օրակարգը։ ԱՄՆ նախագահն իր էպատաժային կերպարին հավատարիմ զվարճացրել է հասարակությանը՝ հաճոյախոսություններ շռայլելով Ֆրանսիայի 39-ամյա նախագահի 64-ամյա կնոջը։ «Դուք շատ լավ կազմվածք ունեք» ասել է Թրամփը եւ գեղեցկուհի անվանել Ֆրանսիայի առաջին տիկնոջը։ Երեկոյան նախագահներն իրենց կանանց հետ ընթրել են Էյֆելյան աշխատարակի ճանաչված՝ Ժյուլ  Վեռն ռեստորանում։ Աշտարակն այդ ընթացքում փակ է եղել այցելուների համար։ Նկատենք, որ Մակրոնի եւ նրա կնոջ միջեւ տարիքային տարբերությունը 25 տարի է, մոտավորապես նույնքան, որքան Թրամփի եւ Մելանյայի տարբերությունը՝ հակառակ հարաբերակցությամբ․ ԱՄՆ նախագահը 71 տարեկան է, նրա կինը՝ 47 տարեկան։

Դոլարի փոխարժեքը կայուն է, իսկ եվրոն շարունակում է թանկանալ։ Դոլարի փոխարժեքը հուլիսի 14-ին կազմել է 478, եւրոյինը՝ 546, բրիտանական ֆունտինը՝ 620, ռուբլունը՝ 8.02 դրամ։

Հուլիսի 17-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն։ Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Հանրապետության զգալի շրջաններում հուլիսի 15-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Երեւանում քաղաքի առանձին հատվածներում նույնպես սպասվում է կարճատեւ անձրեւ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի մինչեւ +19, ցերեկը՝ մինչեւ 35 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ