News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հուրգադայի Sunny Days El Palacio հյուրանոցում հարձակման հետեւանքով զոհված կին զբոսաշրջիկների շրջանում եղել են նաեւ Գերմանիայի քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ վկայակոչելով Կարմիր ծովի անվտանգության վարչությունը։

Պարբերականի տվյալներով, 20-ամյա տղամարդը դանակով հարձակվել է վեց կնոջ վրա։ Հարձակման հետեւանքով զոհվել են երկու գերմանուհիներ, եւս չորս օտարերկացի կանայք են վիրավորվել։ Վիրավորների վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Ի սկզբանե հայտնել էին, որ զոհվել են ուկրաինացի կին զբոսաշրջիկներ, բայց Կարմիր ծովի անվտանգության վարչությունից հայտնել են, որ այդ կանայք գերմանուհիներ են եղել։ Վարչության տվյալներով, վիրավորվել են  երկու չեխուհիներ ու երկու ուկրաինուհիներ։

Սակայն Հուրգադայի գլխավոր հիվանդանոցում, որտեղ տեղափոխել են կանանց, հայտնել են, որ վիրավորներից երեքը հայուհիներ են, իսկ մեկը՝ Չեխիայից է։

Եգիպտոսի ՆԳՆ-ի տվյալներով, հարձակումը տեղի է ունեցել առավոտյան մոտ ժամը 11-ին։ Հարձակվողը ձերբակալված է, նրան հարցաքննում են։ Միջադեպի ականատեսը անանունության պայմանով պարբերականին հայտնել է, որ հարձակվողը ջինսով էր ու սւ մարզական վերնազգեստով ու խոսում էր հեռախոսով։ Նրա խոսքով, հարձակվողը ինչ-որ մեկին խնդրել էր գալ իր ետեւից։ Ականատեսը պատմել է, որ բախվել էր կասկածյալին, բայց վերջինը նրան ասել է, որ հեռու մնա իրենից, քանի որ նրա նշանակետը եգիպտացիք չէին։

Եգիպտոսի ՆԳՆ–ում AP-ի աղբյուրը հայտնել է, որ հարձակվողի թիրախը հենց օտարերկրացիներն են եղել։ Հարձակման ժամանակ նա արաբերեն բղավել է «Հեռացեք, ինձ եգիպտացիներ պետք չեն»։

Հարձակման զոհերը դանակահարվել են դեմքից, վզից ու ոտքերի մասից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ