News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Դոնալդ Թրամփ կրտսերի ու ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկայայի հանդիպմանը մասնակցել է ռուս լոբբիստ Ռինատ Ախմետշինը, որին լրատվամիջոցները կոչում էին խորհրդային հատուկ ծառայությունների նախկին աշխատակից, փոխանցում է BBC-ն։

AP-ի հետ զրույցում Ախմետշինը հաստատել է հանդիպման փաստը, սակայն շեշտել է, որ չնայած երկու տարի ծառայել է հակահետախուզությունում՝ խորհրդային բանակում, բայցեւյանպես «լրտեսություն չի սովորել»։

Նրա խոսքով, Թրամփ կրտսերի հետ հանդիպումը կարեւոր չէր, ու ինքը ակնկալում էր ավելի լուրջ բանաձեւ։ «Եթե անկեղծ՝ երբեք չէի մտածի, որ դա այդքան ուշադրություն կգրավի»,- նշել է նա գործակալության հետ զրույցում։

Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով, Ախմետշինը խորհրդային հատուկ ծառայությունների աշխատակից է եղել, բայց հետո արտագաղթել է ԱՄՆ ու հիմա երկքաղաքացիություն ունի։

NBC հեռուստատեսությունը շեշտել է, որ Թրամփ կրտսերի հետ հանդիպմանը նման մարդու ներկայությունը պետք է հետաքրքրի կոնգրեսին ու հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերին, որը ղեկավարում է ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Կրեմլը ոչինչ չգիտի Ռինատ Ախմետշին անունով մարդու մասին։ Ավելի վաղ Պեսկովը նաեւ ասել է, որ Կրեմլում ծանոթ չեն Վեսելնիցկայայի հետ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ