News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուբայի պետխորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն քննադատել է կղզու նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի վերջին քայլերը, սակայն ընդգծել, որ պատրաստ է շարունակել երկխոսությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Հյուսիսամերիկյան կառավարությունը որոշել է խստացնել արգելափակումը նոր արգելքներ սահմանելու միջոցով՝ նոր միջոցները բացատրելով «սառը պատերամզի» ժամանակ օգտագործված թշնամական հռետորաբանությամբ », -հայտարարել է Կաստրոն ժողովրդական իշխանության Ազգային ասամբելայի նիստում։

Կուբայի առաջնորդի խոսքով՝ Թրամփի հայտարարություններն անտեսում են ամերիկացիներին, ներառյալ՝ կուբացի ներգաղթյալների շրջանակը եւ բավարարում միայն Ֆլորիդայի հարավում բնակվող կուբացիների փոքրիկ խմբի շահերը, որն ավելի ու ավելի է պակասում։

«Կուբան պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ ինքնիշխանությունը հարգելու հիման վրա, պետք չէ ակնկալել, որ Կուբան կքննարկի իր սկզբունքները կամ ինչ-որ պայմաններ կընդունի, մենք երբեք այդպես չենք վարվել։ Անկախ նրանից, թե ինչ է անում ԱՄՆ-ն, մենք կշարունակենք առաջ ընթանալ մեր ընտրած ուղով», –ասել է Կաստրոն։

Հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր նախորդի՝ Բարաք Օբամայի՝ Հավանայի նկատմամբ վարած «սխալ»քաղաքականությունը չեղարկելու մասին՝ Կուբայի հետ հարաբերությունները կարգավորելու հետ կապված։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ