News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բիլ Քլինոթնը թաքնվել  է Ջորջ Բուշի ավագի ու Ջորջ Բուշ կրտսերի արձանների միջեւ։ Լուսանկարը Twitter-ում հրապարակել է նրա մամուլի քարտուղար Էնջել Ուրենյան, փոխանցում է Lenta-ն։

Լուսանկարի վրա Բուշերի կերպարները մոտավորապես մեկուկես անգամ բարձրահասակ են Քլինթոնից։ «Թեքսասում ամեն ինչ ավելի մեծ է»,- գրել էր  հրապարակման հեղինակը։ Այս հրապարակումը տարածել է մեկուկես հազար մարդ։ Եւս հինգ հազարը լայք է դրել։

Ամերիկացի բանաստեղծ Դուգլաս Փաուելը առաջարկել է նախկին նախագահին մեմուարների գիրքն անվանել «Իմ կյանքը Բուշերի միջեւ» ( ի դեպ, bush թարգմանաբար նշանակում է նաեւ թուփ)։ Կանադացի լրագրող Դագ Սանդերսի խոսքով, լուսանկարը բավականին իրատեսորեն արտացոլում է 1990-ականները։

Ոմանք Քլինթոնին համեմատել են ամերիկյան կատակերգական սերիալների պերսոնաժի հետ։ «Ինչո՞ւ է նրա տեսքը միշտ նման սիթքոմի հերոսի, որը միշտ որեւէ պատրաստի խոսք ունի»,- գրել էր օգտատերերից մեկը։ «Շատ տարօրինակ գործեր» 2-րդ եթերաշրջան»,- մեկնաբանել էր մեկ այլ օգտատեր՝ նկատի ունենալով գիտաֆանտաստիկ սերիալը։

Քլինթոնն ինքը այդ լուսանկարը վերահրապարակել էր ու գրել․ «Ուշադրություն՝ մասշտաբը չփոխել»։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ