News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2017 թվականի մայիսը, 2016-ի մայիսի համեմատությամբ, նշանավորվել է տնտեսական ակտիվության աճի արագ տեմպերով` մինչեւ 8.9 տոկոս: Այս մասին հուլիսի 15-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով` սա 2013 թվականի հունվարից ամենաբարձր ցուցանիշն է:

«2017-ի երկրորդ կիսամյակում հնարավոր է տնտեսական ակտիվության արագ աճ: Նման ցուցանիշներում մեծ է արդյունաբերական արտադրության բաժինը, որի ծավալն աճել է 14.4 տոկոսով:

Միեւնույն ժամանակ, առեւտրաշրջանառության ոլորտում աճը կազմել է 12.8 տոկոս, այդ թվում` մանրածախ առեւտրում, որի եկամուտները մայիսին աճել են, եւ անցյալ տարվա մայիսի համեմատությամբ աճը կազմել է 9.5 տոկոս»,- նշեց Թավադյանը` հավելելով, որ վերջին տարիներին սա ամենաբարձր ցուցանիշն է:

Դրա հետ մեկտեղ, տնտեսագետը հայտարարեց, որ ծառայությունների ոլորտում աճը կազմել է 11 տոկոս: Նրա խոսքով` նման աճին զգալիորեն նպաստել է ՌԴ-ից ֆիզիկական անձանց կողմից փոխանցվող տրանսֆերտների աճի դինամիկան, որը նկատվել է տարեսկզբից:

Վկայակոչելով Կենտրոնական բանկի տվյալները` նա նշեց, որ դոլարային արտահայտությամբ տրանսֆերտները 2017-ի մայիսին, 2016-ի մայիսի համեմատությամբ, 41.5 տոկոսով աճել են: Թավադյանի խոսքով` ակնկալվում է, որ 2017-ի երկրորդ կիսամյակում տրանսֆերտների դրական դինամիկան կպահպանվի նույն մակարդակին, ինչն իր հերթին կշարունակի խթանել սպառողական պահանջարկը եւ տնտեսական դրական դինամիկան:

«Այդ ամենի շնորհիվ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերանայել է ՀՆԱ աճի կանխատեսումը։ Տվյալ գործակալության փորձագետներն ակնկալում են, որ Հայաստանի տնտեսությունը կաճի 3.4 տոկոսով, այնինչ հունվարին, նրանց հաշվարկով, աճը պետք է կազմեր ավելի քան 2.1 տոկոս»,- հստակեցրեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ