News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի արդյունաբերության զարգացումն ապահովում է երկրի տնտեսական աճը: Այս մասին հուլիսի 15-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով` այս մասին է վկայում 2016-2017 թվականների հունվար-մայիսի տնտեսական ակտիվության ցուցանիշների համեմատությունը, աճը կազմել է 5,5 տոկոս: Դրա հետ մեկտեղ, արդյունաբերության աճը կազմել է 8,8 տոկոս:

«Ծանրագույն խնդիրներից մեկը, որը ծառացած է կառավարության առջեւ, երկրի արտաքին պարտքն է, որը մեծապես ազդում է Հայաստանում անցկացվող տնտեսական քաղաքականության վրա: Ճշտված տվյալներով` 2016 թվականին Հայաստանի համախառն արտաքին պարտքը կազմել է 5,9 մլրդ դոլար կամ ՀՆԱ-ի 56,7 տոկոսը»,- նշեց փորձագետը` հավելելով, որ նման թվերը չեն կարող տագնապ առաջացնել: Այս ամենով հանդերձ` Թավադյանը հայտարարեց, որ պաշտոնական հայտարարություններով պարտքի վճարման պայմաններն ավելի ձեռնտու են դարձել:

Նրա խոսքով` անցյալ տարի մեծացել է Հայաստանի ներքին պարտքը` 14,4 տոկոսից հասնելով  19,3 տոկոսի: Շարունակում է մեծ մնալ նաեւ արտաքին արտոնյալ պարտքերի բաժինը:

«Արդեն 2017 թվականին այս խնդիրների լուծումը կառավարությունը տեսնում է տնտեսության եւ պետական պարտքի փուլային կայունացմամբ: Ինչպես արդեն նշվել է, 2017-ից հետո կառավարությունն իր ուշադրությունը կկենտրոնացնի զարգացման քաղաքականության վրա»,- պարզաբանեց փորձագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ