News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ներքին պաշարների արդյունավետ օգտագործման եւ համաշխարհային շուկայում հայկական արտադրանքի մրցունակության մեծացման համար անհրաժեշտ է Եվրասիական տնտեսական միության շրջանակում Հայաստանի ավելի ակտիվ մասնակցություն: Այս մասին հուլիսի 15-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ Աշոտ Թավադյանը:

Նրա խոսքով` 2016 թվականին Եվրասիական տնտեսական խորհրդի հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԵՏՄ անդամ երկրներին առաջարկեց մասնակցել ռուսական ներմուծման փոխարինման ծրագրին:

«Հայ ձեռնարկատերերը հնարավորություն ստացան մտնելու ԵՏՄ անդամ երկրների պետական գնումների շուկա, որը մոտ 300 մլրդ դոլար է կազմում: Սա կարող է Հայաստանի տնտեսության զարգացման համար կարեւոր օգնություն լինել»,- պարզաբանեց տնտեսագետը:

Թավադյանը նշեց, որ Հայաստանը պոտենցիալ ունի, որպեսզի իրեն համապատասխանող հատուկ դիրք գրավի  երկարաժամկետ նախագծերի իրականացման համար, որոնք կապված են ինովացիոն արտադրության հետ:

«Օրինակ` Ղազախստանը պատրաստվում է մասնակցել ռուսական ներմուծման փոխարինման ծրագրին: Մասնավորապես` արդեն կազմել են արդյունաբերական ձեռնարկությունների ցանկը, որոնք պատրաստ են այս ծրագրին մասնակցել»,- հայտարարեց «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ