Ինտեգրման գործընթացները բարեկեցության աճն ապահովելու նպատակ ունեն, ինչպես նաեւ ՀՆԱ-ի աճի, արտահանման աճի, բնակչության զբաղվածության աճի, եւ տնտեսական անվտանգության ապահովման: Այս մասին հուլիսի 15-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների թեկնածու, «Եվրասիական փորձագիտական ակումբի» անդամ, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
2013 թվականի գարնանը Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների առաջարկով համապատասխան հետազոտություններ են անցկացվել:
«Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը մեզ շատ բան է տվել: Մենք գազի գնի 30 տոկոս էժանացում ստացանք: Սա 5 տարում մոտ 1 մլրդ դրամ կտնտեսի: Մենք ադամանդի արտադրության զարգացման զարկ ստացանք: Նաեւ 270 մլն դոլարի վարկ ստացանք մեր ատոմային էլեկտրակայանի վերանորոգման համար»,- պարզաբանեց պրոֆեսորը` հավելելով, որ առաջիկա 5 տարիներին մոտ 750 տեսակի արտադրանք կազատվի մաքսատուրքերի վճարումից: