News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կուրորտային Հուրգադա քաղաքում տեղի ունեցած հանցագործության դրդապատճառներն առայսօր պարզ չեն։ Այս մասին հայտնել է АРЕ պետական անվտանգության գերագույն դատախազության ներկայացուցիչը, որը զաբղվում է գործի քննությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հանցագործության դրդապատճառներն ու հանգամանքները, որի հետեւանքով զոհվել ու վիրավորվել են օտարերկրյա զբոսաշրջիկներ, առայսօր հայտնի չեն»,- ասել է նա։ «Հետաքննությունը շարունակվում է»,- ճշգրտել է դատախազության ներկայացուցիչը։ Նա դիմել է լրատվամիջոցներին՝ խնդրելով «լուրերի մրցավազք չկազմակերպել, եզրակացություններ չկանխատեսել ու չփորձել գուշակել, թե ինչ արդյունքների է հանգելու քննությունը»։

Դատախազության հայտարարության մեջ ասվում է, որ «հանցագործի անձը ու նրա գոծունեույթան տեսակը ճշգրտվում են»։ Ճշգրտվում է նաեւ, «արդյոք այդ հարձակումը անհատական գործողություն է եղել, քրեական արարք, ահաբեկչական հարձակում թե ուրիշ տեսակի հանցագործություն»։ «Հանցագործին այդ չարագործությանը դրդած պատճառները մանրակրկիտ ու մանրամասն ուսումնասիրվում են քննիչների կողմից»,- հավելել են պետական անվանգության դատախազությունում։

Ավելի վաղ հանցագործը քաղաքային դատախազությոնից փոխանցվել է երկրի պետական անվտանգության գերագույն դատախազությանը ու արտահանձնվել Կահիրե։ Գործի հետաքննությունը շարունակվում է Կահիրեում։

Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հանցագործը դանակով հարձակվել էր օտարերկրացի զբոսաշրջիկների վրա։ Հարձակման հետեւանքով սպանվել են Գերմանիայի երկու քաղաքացիներ, վիրավորվել Հայաստանի երկու քաղաքացիներ, Չեխիայի ու Ռուսաստանի մեկական քաղաքացիներ։ Բոլոր տուժածները կանայք են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի նավթատարի վթարի պատճառով լիճը Թուրքիայում ծածկվել է մազութի շերտով. Milliyet
Մազութի թանձր շերտը ծածկել է Սափանջա լիճը...
Ճապոնիայում արդեն մահացել է կարմիր բրնձի սննդային հավելում օգտագործած չորս մարդ
Սննդային հավելումների օգտագործման հետեւանքով Ճապոնիայում մարդիկ են մահացել...
Արտաշատում պարեկները «BMW»-ով բերման ենթարկված 2 քաղաքացիներից մեկի մոտ թմրամիջոցներ են գտել , նրանցից մեկն անչափահաս է
Մարտի 23-ին, ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Պարեկային ծառայության...
Երևանում «Toyota»-ի վարորդը ոչ սթափ վիճակում բախվել է 3 մեքենայի. 12-ամյա երեխան ու մայրը հոսպիտալացվել են
Այսօր՝ մարտի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
Թայվանում տղամարդը հրաձգություն է սկսել նախարարության շենքում
Հրաձգություն Թայվանի թվային զարգացման նախարարության շենքում...
Դատարանը մերժեց «Ինտենսիվ այգիների» գործով Էկոնոմիկայի նախարարության վարչության պետի կալանքի երկարացման միջնորդությունը
«LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Արսեն Սարդարյանն ու Գուրգեն Ներսիսյանը շարունակում են դեռևս 2024թ. հունվարի 31-ին ՀՀ քննչական…
Ամենաշատ