News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հավայիում ամերիկյան Պերլ Հարբոր ռազմածովային բազայի տեխնիկան համալրվել է նորագույն John Finn կառավարելի հրթիռային հածանավով: Այս մասին հաղորդում է ԱՄՆ Պենտագոնի կայքը:

Gazeta-ի հաղորդմամբ՝ John Finn-ն առաջին նավն է, որը հագեցած է Aegis Baseline 9 համակարգով: Այն նավին թույլ է տալիս «միաժամանակ օդային մարտ եւ հակահրթիռային պաշտպանություն մղել»:

«Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն անխզելիորեն կապված է Ամերիկայի ապագա անվտանգության եւ տնտեսական բարգավաճման հետ: ԱՄՆ-ն միշտ խաղաղօվկիանոսյան տերություն է եղել եւ առաջնորդ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այս նավի հայտնվելը հստակ ուղերձ է մեր ընկերներին ու հակառակորդներին, որ մենք շարունակում ենք ուշադրություն հատկացնել այս տարածաշրջանին»,- ընդգծել է ադմիրալ Հարրի Բ.Հարիս կրտսերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ