News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հրապարակվել է սմաթֆոնների ցանկ, որոնք տեխնիկական բնութագրերով գերազանցում են iPhone7-ին: Դրանք են՝ Huawei P9-ը, Xperia X-ը եւ Xiaomi Mi5-ը: Սակայն փորձագետներն այդպես էլ չեն կարողանում ընտրել այս երեքից ամենահզորը, գրում է Info reactor-ը:

Huawei P9-ն առանձնանում է ներկայում ամենահզորը համարվող Huawei Kirin 955 պրոցեսորով, որը սմարթֆոնին բարձր արտադրողականություն է հաղորդում:

Xperia X-ն ամերիկյան մրցակցին գերազանցում է տեսախցիկի առավելություններով. հիմնական տեսախցիկը՝ 23 մեգապիքսել, առջեւինը՝ 13, ինչն ամենաբարձր ցուցանիշն է աշխարհում: Xperia X-ն աշխատում է Snapdragon 650 պրոցեսորով:

Ցանկում երրորդը Xiaomi Mi5-ն է: Այս սմարթֆոնի տեսախցիկների բնութագրերը նույնպես տպավորիչ են. 16 մեգապիքսել՝ հիմնականը եւ 4 մեգապիքսել՝ առջեւինը: Xiaomi Mi5-ն իր բոլոր բնութագրերով հանդերձ շատ մատչելի է, քան iPhone 7-ը, ինչը զգալի առավելություն է տալիս ամերիկյան ապրանքանիշի արտադրանքի հանդեպ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ