News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հռոմում Բելառուսի քաղաքացին մետրոյի դռների արանքում է մնացել: Մեքենավարի անուշադրության հետեւանքով կինը լուրջ վնասվածքներ է ստացել: Նա վագոնում է եղել ու մի քանի վայրկյան հապաղել է դռների մոտ, որոնք փակվել են ու ճզմել ուղեւորուհուն:

Գնացքը սկսել է արագություն հավաքել՝ կնոջը քարշ տալով կառամատույցով: Ականատեսները փորձել են նրան դուրս քաշել դռների արանքից, բայց չեն կարողացել: Գնացքը կանգ է առել միայն այն ժամանակ, երբ ուղեւորները վթարային արգելակն են սեղմել:

Ներկայում 43-ամյա կինը հիվանդանոցում է: Նա կոնքի կոտրվածք ունի, թոքերի, ձեռքերի ու ոտքերի վնասվածքներ: Հաղորդվում է, որ մեքենավարն ուղեւորների ելքի ժամանակ ընթրել է, այդ պատճառով էլ, հավանաբար, անուշադիր է եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ