News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) նախկին ղեկավար Ջեյմս Քոմին գիրք կգրի իր աշխատանքի ու կյանքի ամենադժվար ժամանակաշրջանների մասին, հաղորդում է The New York Times-ը:

Քոմին այս շաբաթ մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ Javelin-ից Քիթ Ուրբանի եւ Մեթ Լաթիմերի: Բոլորը մեծ հետաքրքրություն են ցուցաբերել ապագա աշխատության հրատարակության իրավունքները ձեռք բերելու հարցում: Առաջիկայում Քոմին մրցույթ կհայտարարի:

«Այս գիրքն առաջնորդի հատկությունների եւ ճշմարտության որոնման մասին կլինի, նրա կարիերայի ընթացքում քաղած դասերի ու փորձի: Խոսք կլինի նաեւ այն մասին, թե ինչեր է նա ապրել Թրամփի ադմինիստրացիայի հետ»,- ասել է Մեթ Լաթիմերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ