News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Սիրիայի հարցով Ռուսաստանի եւ Ֆրանսիայի համագործակցությունը փոխվել է: Journal du Dimanch-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Վերսալի հանդիպումից ի վեր ես փաստում եմ, որ մենք առաջ ենք ընթանում այդ հարցերի շուրջ: Մեր համագործակցությունը միանգամայն փոխվել է»,- ասել է Մակրոնը:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Մակրոնը հայտարարել է, որ անդրդվելի է լինելու քիմիական զենքի կիրառման հարցում: «Եթե այն կիրառվի, ես հակահարված կտամ: Ես ապահովել եմ, որպեսզի Ֆրանսիան պատասխան տա՝ նախքան այդ մասին ասելը»,- ասել է Էմանուել Մակրոնը:

Ֆրանսիայի նախագահը նաեւ նշել է, որ մարդասիրական բեռների համար հասանելիություն է ապահովել մարտական գործողությունների գոտում խաղաղ բնակիչների փրկության համար:

Նա, միաժամանակ, կրկնել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի պաշտոնանկությունը պարտադիր պայման չի համարում, քանի որ առաջնահերթությունը տարածաշրջանում խաղաղության ապահովումն ու ահաբեկչության դեմ պայքարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ