News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հուլիսի 17-ին նշվում է միջազգային քրեական արդարադատության կամ Միջազգային արդարադատության օրը (International Justice Day)։ Տոնը սահմանվել է ի պատիվ  1998 թվականին Հռոմի ստատուտը ընդունելուն՝ պայմանագիր, որն ընկած է Միջազգային քրեական դատարանի ստեղծման հիմքում, փոխանցում է Calend-ը։

1998 թվականի հուլիսի 15-17-ը Հռոմում ՄԱԿ-ի հովանու ներքո լիազոր ներկայացուցիչների Դիվանագիտական համաժողով է տեղի ունեցել, որի ժամանակ ընդունվել է Միջազգային քրեական դատարան ստեղծելու մասին կոնվենցիան։ Այն քրեական արդարադատության առաջին միջազգային մարմինն է, որը լիազորված է հետապնդել անձանց, որոնք մեղադրվում են ամենաանմարդկային հանցագործություններում։

Պայմանագիրն ուժի մեջ է մտել 2002 թվականի հուլիսի 1-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ