News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կքննարկեն Թուրքիայում Կոնյայի բազա գերմանացի զինծառայողներին Բունդեսթագի պատգամավորների այցելության հարցը: ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«Թուրքիայի հետ կխոսի ոչ միայն դաշնային կառավարությունը, այլեւ ՆԱՏՕ-ն»,- հայտարարել է Մերկելը՝ հավելելով, որ վերջնական եզրահանգումների համար «հարկավոր է սպասել վերջնական բանակցություններին»:

Նրա խոսքով՝ այդ ամենը չափազանց դժվար է: «Մեր պատգամավորներն իրավունք ունեն այցելել զինծառայողներին: Կոնյայի դեպքում խոսքը ՆԱՏՕ-ի առաքելության մասին է, որտեղ Գերմանիան զգալի դեր ունի: Հիմա մենք հեռանում ենք «Ինջիրլիքից», դա որոշակի խնդիր կստեղծի, բայց այն կարող է փոխհատուցվել, մնացյալ հարցերում մենք պետք է երկխոսություն վարենք»,- հավելել է Մերկելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ