News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կազմել են աշխարհի ամենաթանկ 10 ավտոմեքենաների ցանկը, որոնք երբեւէ վաճառվել են աճուրդում: Այս մասին գրում է Իզվեստիան:

Վարկանիշի առաջատարը Ferrari 250 GTO-ն է, որը վաճառվել է 38.115 մլն դոլարով: Երկրորդ տեղում Ferrari 335 S-ն է (35.711 մլն դոլար), իսկ եռյակը եզրափակում է 1954 թվականի Mercedes-Benz W196-ը (29.650 մլն դոլար):

Ցանկի հաջորդ տեղերում են 1956 թվականի Ferrari 290 MM-ը (28.50 մլն), 1967 թվականի Ferrari 275 GTB-ն (27.500 մլն), 1964 թվականի Ferrari 275 GTB-ն (26.400 մլն), 1955 թվականի Jaguar D-Type-ը (21.780 մլն), 1939-ի Alfa Romeo 8C 2900 B Lungo Spider-ը (19.800 մլն), 1961-ի Ferrari 250 GT - SWB California Spider-ը (18.490 մլն):

Տասնյակի վերջին հորիզոնականում Ferrari 250 GT California Spider-ն է, որը վաճառվել է 18.140 մլն դոլարով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ