News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


«Իսկանդեր»-ի բարոյական կամ հոգեբանական նշանակություն մասին խոսողները չեն հասկանում, թե ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:


Հարցին, թե ի՞նչ գործոնների դեպքում եւ ի՞նչ պարագայում Հայաստանը կարող է կիրառել «Իսկանդեր» համակարգերը, նախագահը պատասխանել է՝ անհրաժեշտության դեպքում:

«Մի մոռացեք, որ մեր հարցազրույցը դիտում են ոչ միայն Հայաստանի քաղաքացիները: Դուք ինձ պարտադրում եք պատասխանել հարցի, որի պատասխանն ունենալու համար բազմաթիվ հատուկ ծառայություններ հսկայական ռեսուրսներ են ծախսում: Իսկ ով կարծում է, որ «Իսկանդեր»-ը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում, թե ինչ է «Իսկանդեր»-ը: Երբ իմանա, կհասկանա՝ ինչ կործանարար ուժ ունի այդ զենքը»,- հավելել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ