News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Մինսկի խմբի անդամները որեւէ կասկած չունեն, նրանք շատ հստակ գիտեն՝ որ կողմն է լարվածության հեղինակը, եւ որ կողմն է նախահարձակ լինում, խախտում հրադադարը։ «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդաշարին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահը համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Մինսկի խումբը կամ միջազգային այլ կառույցներ հավասարության նշան են դնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։

«Առնվազն երեք անգամ շատ հստակ ի ցույց է դրվել, թե որ կողմն է խախտում հրադադարի ռեժիմը, ուրիշ ինչպե՞ս պետք է վարվի Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը։ Ամեն անգամ մատնացույց անելով Ադրբեջանին, իսկ բոլորը համոզված են, որ խախտող կողմն Ադրբեջանն է, կնշանակի խրախուսել հայկական կողմին՝ շատ ավելի կոշտ պատասխան տալ կամ շատ ավելի լուրջ միջոցներ ձեռնարկել»։

Սերժ Սարգսյանը նաեւ պատմել է, որ մի անգամ կիսապաշտոնական միջավայրում երկար զրուցել է համանախագահ երկրներից մեկի ներկայացուցչի հետ ու հարցրել, թե ինչո՞ւ կոնկրետ մատնացույց չեն անում: «Ասաց՝ գիտեք, կոնկրետ մատնացույց անելու պարագայում մենք կարող ենք կողմ դառնալ եւ բոլորը կարող են մտածել, որ մենք հայամետ քաղաքականություն ենք վարում, իսկ մեր խնդիրն է շարունակել բանակցային պրոցեսը, որովհետեւ բանակցային պրոցեսին այլընտրանք չկա, բանակցային պրոցեսի այլընտրանքը ռազմական գործողություններն են»,- ասել է նախագահը՝ հավելելով, որ դա ցանկալի չէ նաեւ մեզ համար, միգուցե՝ առաջին հերթին մեզ համար, որովհետեւ «մեր սպայի կյանքը, մեր զինվորի կյանքը մեզ համար շատ թանկ է»,- ասել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ