News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աբխազիայում ձերբակալել են ռուս զբոսաշրջիկների վրա հարձակման մեջ կասկածվող երկրորդ անձին: Այս մասին հաղորդել է երկրի պետանվտանգության ծառայությունը:

«Հուլիսի 16-ին Աբխազիայի պետանվտանգության ծառայության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ձերբակալել են 2017 թվականի հուլիսի 11-ին ռուսաստանցի զբոսաշրջիկների վրա հարձակման եւ Ռուսաստանի քաղաքացի Անդրեյ Կաբանովի սպանության մեջ կասկածվող երկրորդ անձին»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ հետաքննության շահերից ելնելով՝ նրա անունը չի հրապարակվում:

Հիշեցնենք, որ առաջին կասկածյալը ձերբակալվել էր հուլիսի 12-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ