ԱՄՆ Արիզոնա նահանգում հեղեղումների զոհերի թիվը հասել է ինը մարդու, 13-ամյա մի դեռահաս անհետ կորած է համարվում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fox News-ը։
Միեւնույն ընտանիքի 14 անդամներ շաբաթ՝ օրվա երկրորդ կեսին, լողացել են լճակում, երբ հորդառատ անձրեւները հեղեղումների պատճառ են դարձել։ Չորս մարդու հաջողվել է փրկել։ Դեռահասի որոնողական աշխատանքները շարունակվում են։