Ուզբեկստանի արեւելքում երեք տղամարդ է մահացել՝ մասնավոր տան զուգարանի համար նախատեսված աղբահորից բջջային հեռախոսը հանելու փորձի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Երկրի ԱԻՆ-ը հայտնել է, որ Նամանագանսկի մարզի Յանգիկուրգանսկի շրջանի բնակիչը երկու տղամարդկանց խնդրել է աղբահորից հանել բջջային հեռախոսը։ Այնտեղ իջնելուց հետո տղամարդիկ կորցրել են գիտակցությունն ու չեն կարողացել հետ բարձրանալ։ Դեպքի վայր ժամանած բժիշկը նույնպես, փոսն իջնելով, կորցրել է գիտակցությունը։
«Միջադեպի հետեւանով երկու վարձու աշխատողները մահացել են դեպքի վայրում, իսկ բժիշկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին»,- ասել են փրկարարները։
Տղամարդիկ թթվածնի անբավարարվածության հետեւանքով շնչահեղձ են եղել: