News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

1835 թվականին կառուցված հայկական եկեղեցին Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցին է: Այս եկեղեցին Սինգապուրում 19-րդ դարում հայկական համայնքի ազդեցության վկայությունն է: Երբ Սինգապուրը 1819 թվականին դարձավ առեւտրային նավահանգիստ, հայերն առաջին գնորդներն ու առեւտրականներն էին, գրում է mothership.sg-ն։ 

Թեեւ հայերը փոքրաթիվ էին Սինգապուրում, նրանք սկսել են այստեղ կրոնական արարողություններ անցկացնել 1820-ական թվականներից։

Սկզբում այդ արարողություններն անցկացվել են Կոմերցիոն հրապարակի (այսօր այն Raffles Place-ն է) ինքնաշեն մատուռում, սակայն հետո դիմել են բրիտանական իշխանություններին, որպեսզի իրենց հող հատկացնեն Fort Canning Hill-ում՝ եկեղեցու կառուցման համար։

Պարբերականը նշում է, որ ավելի քան 100 տարի անց հայկական եկեղեցին կանգնած է որպես ազգային հուշարձան:

Եկեղեցին նախագծել է Գ.Դ. Քոլմանը, ով նաեւ այլ հայտնի շենքերի նախագծողն է, ինչպիսիք են Արվեստների տունն ու Սուրբ Էնդրյուի տաճարը:

Հայկական եկեղեցու դիզայնում նա ներառել է հայկական ավանդական ճարտարապետության որոշ առանձնահատկություններ: Վերեւից նայելիս կառույցը խաչ է հիշեցնում։

Բացի այդ, Քոլմանը հասկացել է, որ շենքի ճարտարապետական դիզայնը պետք է հարմարեցնել Սինգապուրի արեւադարձային կլիմային, մասնավորապես, շենքն ունի բավականաչափ դռներ ու պատուհաններ՝ ներսը օափոխելու համար:

Բացի ֆունկցիոնալությունից, եկեղեցու ինտերիերը տարբերվում է նաեւ իր շրջանաձեւ կառուցվածքով: Սա միակ եկեղեցին է Սինգապուրում, որն ունի շրջանաձեւ ինտերիեր։

Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ եկեղեցու շենքի հարակից տարածքում ամփոփված են հայտնի հայազգի գործիչների շիրմաքարերը, որոնք այստեղ են բերվել Սինգապուրի արդեն քանված մյուս գերեզմանատներից: Դրանց շարքում են Ագնես Խոակիմը եւ Խաչիկ Մովսեսը: Առաջինը հայտնի է Սինգապուրի ազգային ծաղկի՝ օրքիդեայի հիբրիդի ստեղծմամբ, իսկ Խաչիկ Մովսեսը Straits Times-ի համահիմնադիրն է եղել:

Սինգապուրի հայկական եկեղեցին 1973 թվականին բծախնդրորեն վերանորոգվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ամենաշատ