News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռու մարզում կայծակը նախօրեին լուրջ վնասներ է պատճառել Օձուն համայնքի բազմաթիվ տների: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  կայծակի հետեւանքով առավել շատ տուժել է Սամվել Պերեխանյանի ընտանիքը: Կայծակի հարվածի հետեւանքով հրդեհվել ու ամբողովին ջարդվել է տան տանիքը, հոսանքալարերը շարքից դուրս են եկել ու այրվել:

Տանտիրոջ պատմելով, կայծակի հարվածն այնքան ուժգին է եղել, որ հեռուստացույցը օդ է բարձրացել ու ընկել մեկ մետր այն կողմ: Կայծակի հարվածից հեռուստացույցը պայթել է, փչացել է սառնարանը, գազօջախը, համակարգիչն ու լվացքի մեքենան: Բնակարանի բոլոր հոսանքալարերը այրվել են: Ջարդվել են նաեւ տան ապակիները, հրդեհվել վարագույրների մի մասը:

Պայթել է նաեւ գազի հաշվիչն ու գազի արտահոսք սկսվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակն ու փակել գազամատակարարումը:

Ընտանիքը խնդրում է մարզպետարանին ու կառավարությանը, օգնել վերականգնելու կրած վնասները:

Կայծակի հետեւանքով վնասվել են նաեւ մի շարք ընտանիքների էլեկտրաէներգիայի եւ գազի հաշվիչները, որտեղ առաջացել է նաեւ հրդեհ: Բարեբախտաբար տուժածներ չկան: Վնասի չափը ճշտելու համար արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
ԱԺ պատգամավորը տեղափոխվում է Նոյեմբերյանի հիվանդանոց
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամյան ալիքը...
Ամենաշատ