News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կիրակի կայացած հանրաքվեին մասնակցած վենեսուելացիների մեծ մասը դեմ է հանդես եկել նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ հիմնադիր ժողով գումարելու նախաձեռնությանը։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Քվեարկությանն ավելի քան 7 մլն մարդ է մասնակցել։ Նոր վեհաժողով գումարելուն դեմ է արտահայտվել 98 տոկոսը։

«Ինտերֆաքս»-ը հստակեցնում է, որ Մադուրոն համաձայնել է «ժողովրդական հանրաքվեին»՝ կոչ անելով այն խաղաղ եւ հանգիստ պայմաններում անցկացնել, սակայն իշխանությունները զգուշացրել են, որ քվեարկության արդյունքներն օրինական ուժ չեն ունենա, քանի որ այն անցկացվում է առանց օրենսդիրների կողմից հավանության արժանանալու։

Վենեսուելայում արդեն մի քանի ամիս է՝ շարունակվում է գործող նախագահի եւ ընդդիմության միջեւ դիմակայությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ