News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան The Washington Post (WP) պարբերականի հոդվածում տեղեկությունը, համաձայն որի՝ մայիսի վերջին Կատարի պետական տեղեկատվական գործակալության վրա կիբերհարձակումը կազմակերպել է Արաբական Միացյալ Էմիրությունները, իրականության հետ ոչ մի կապ չունի։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ում ԱՄԷ-ի դեսպան Յուսեֆ ալ Օթայբան, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

«WP-ի հրապարակումը սուտ է։ ԱՄԷ-ն ոչ մի կապ չունի իբր տեղի ունեցած հաքերային հարձակման հետ, որի մասին գրված է հոդվածում», - գրել է դեսպանը Twitter-ի իր էջում։

Նա նշել է, որ Կատարը երկիր է, որը «հովանավորում, աջակցում է եւ ծայրահեղականների գործունեության համար հնարավորություններ է ապահովում»։

Ավելի վաղ Կատարը բազմիցս հայտարարել է, որ պետական գործակալության կայքը կոտրվել է, սակայն դեռ չի ներկայացրել սեփական հետաքննության արդյունքները։ Հիմնական տարբերակ է համարվում սցենարը, համաձայն որի՝ ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան ու Եգիպտոսը համատեղ ջանքերով կազմակերպել են ցանցահենային հարձակումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ