News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հուրգադայում տեղի ունեցած հարձակումից հետո Հայաստանի արտգործնախարարությունը չի պատրաստվում զգուշացնել ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Եգիպտոս մեկնելուց։

«Ոչ, նման զգուշացում չենք պատրաստում։ Ըստ Կահիերում ՀՀ դեսպանության՝ Եգիպտոսի իշխանությունները խստացրել են անվտանգությունը հանգստի եւ զբոսաշրջության վայրերում։ Հուգրադայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով տուժած ՀՀ քաղաքացիներին Կահիրեի լաավագույն հիվանդանոցներից մեկում ցուցաբերվում է որակյալ բուժօգնություն»,-ասված է Հայաստանի ԱԳՆ-ի՝ NEWS.am-ի հարցմանն ուղղված պատասխանում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկում հուլիսի 14-ին դանակով զինված անձինք հարձակում են իրականացրել զբոսաշրջիկների դեմ:

Միջադեպի հետևանքով երկու մարդ զոհվել էր: Վիրավորներից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, որոնցից մեկին վիրահատել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ