News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Լիոնի քաղաքապետարանի քաղաքային խորհուրդն այսօր նոր քաղաքապետ կընտրի։ Ամենայն հավանականությամբ՝ այդ պաշտոնը կստանձնի գործող քաղաքապետ Ժերար Կոլոմբի առաջին օգնականը՝ 68-ամյա Ժորժ Քեփենեկյանը։ Mlyon-ի փոխանցմամբ՝ գործող քաղաքապետն անձամբ է առաջադրել Քեփենեկյանի թեկնածությունը։

Քեփենեկյանը մասնագիտությամբ վիրաբույժ է, հայ ներգաղթյալների ընտանիքից։ Մասնագիտական ոլորտում հաջողությունների հասնելով՝ Քեփենիկյանը սկսել է քարոզել Լիոնի հիվանդանոցներում մշակույթի ներդնումը։ Իր գաղափարները նա սկսել է կյանքի կոչել Centre Hospitalier Saint-Joseph Saint-Luc հոսպիտալում, որտեղ 2005 թվականից զբաղեցնում է ռազմավարական զարգացման գծով տնօրենի պաշտոնը։

Բացի այդ՝ Քեփենեկյանն ակտիվորեն մասնակցել է Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավին եւ Բուլուքյան հիմնադրամում զբաղեցնում է ադմինիստրատորի պաշտոնը։

Քեփենիկյանը Ժերար Կոլոմբի թիմին է միացել 2008 թվականին՝ քաղաքապետի ընտրությունների ժամանակ։ Կոլոմբի ընտրվելուց հետո նա դարձել է մշակույթի գծով նրա առաջին օգնականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ