News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հասարակական կարծիքի հետազոտման համառուսական կենտրոնը հարցման տվյալներ է հրապարակել, որոնց միջոցով կազմել է ռուսաստանցիների «վախերի քարտեզը»: Հետազոտության համաձայն՝ երկրի բնակիչներին ամենից շատ անհանգստացնում են գների աճն ու միջազգային հակամարտությունների հավանականությունը:

Վարկանիշում երրորդ տեղում են առողջական խնդիրները եւ բժշկական օգնություն ստանալու դժվարությունները. այս վախի մակարդակը ցուցադրող ցուցանիշը  տարեսկզբից աճել է զրոյից մինչեւ 8 կետով:

Ըստ որում՝ ռուսաստանցիները սկսել են նկատելիորեն ավելի քիչ վախենալ ներքին հակամարտություններից. ինդեքսը 5 կետով նվազել է՝ ապրիլի համեմատությամբ, երբ գրանցվել էր առավելագույն ցուցանիշը, եւ հանցավորությունից՝ ապրիլի համեմատությամբ նվազել է 4 կետով:

Երկրի բնակիչներն ամենաքիչը վախենում են ընտանեկան խնդիրներից: Համապատասխան ցուցանիշը կազմել է -47 կետ, ինչը ցածր է 2016 եւ 2015 թվականների նույն ժամանակահատվածի արդյունքներից, փոխանցում է Lenta-ն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ