News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրաքի Մոսուլ քաղաքում հակաահաբեկչական պայքարն ավարտված է կամ մոտ է ավարտին։ Այս մասին հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց արաբագետ Հայկ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ Սիրիայում նույնպես շարունակվում է պայքարը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ։

«ԻՊ-ի մայրաքաղաք համարվող Ռաքան ծանր կացության մեջ է՝ այն տեսանկյունից, որ մշտապես որպես թիրախ է հանդես գալիս»,-նշեց Քոչարյանը։

Արաբագետի համաձայն՝ դա փոխել է սիրիական ճգնաժամում հիմնական խաղացողների հարաբերակցությունը։ «Մյուս կողմից, պաշտոնական Դամասկոսն իրեն ավելի վստահ է զգում՝ բանակցություններում փորձելով ավելին ստանալ»,- նկատեց Հայկ Քոչարյանը։ Նա հավելեց, որ դրան զուգահեռ փոխվում է Մերձավոր Արեւելքում անվտանգության միջավայրը։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է Մոսուլում ԻՊ-ին հաղթելու մասին։ Քաղաքն ավելի քան երեք տարի ահաբեկիչների վերահսկողության ներքո էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ