News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՖԿ «Սսիտեմա»-ն հայտնել է վարկային պարտականությունների շրջանակում 3.9 մլրդ ռուբլու տեխնիական դեֆոլտի մասին՝ «Ռոսնեւթ»-ի հետ վեճերի ընթացքում ակտիվների կալանքի պատճառով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հայտարարությունում նշվում է, որ դեֆոլտը կապված է ընկերությանը եւ «Սիստեմա-ինվեստ» ԲԸ-ին պատկանող МТС-ի, «Մեդսի»-ի ու БЭСК-ի բաժնետոմսերի կալանքի հետ։

«ԱՖԿ-ն ընդգծում է, որ մի շարք վարկային պարտականությունների չկատարելը, որը տեխնիկական դեֆոլտի համար հիմքեր է ստեղծում, պայմանավորված է բացառապես նշված ակտիվների կալանքի վերաբերյալ դատարանի որոշմամբ եւ զուտ ձեւական բնույթ է կրում»,-ասվում է ընկերության հաղորդագրությունում։

Նշվում է, որ հայտարարված դեֆոլտը ձեւական բնույթ է կրում, քանի որ ընկերությունը կշարունակի կատարել իր վարկային պարտականություները՝ ամբողջ ծավալով։

Անցյալ շաբաթ 18-րդ արբիտրաժային վճռաբեկ դատարանի որոշման համաձայն (Չելյաբենսկ)՝ օգոստոսի 7-ին կքննարկվի ԱՖԿ «Սիստեմա»-ի վճռի բողոքարկումը։

Հունիսի 23-ին Բաշկիրիայի արբիտրաժային դատարանը «Ռոսնեւթ»-ի միջնորդությամբ վճռել է կալանքի տակ առնել ԱՖԿ-ին պատկանող MTS-ի 31.76 տոկոս բաժնետոմսերը, «Մեդսի»-ի բաժնետմոսերի 100 տոկոսը, եւ БЭСК-ի բաժնետոմսերի 90.47 տոկոսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ