News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն առաջարկել է ավտոկայարանների զարգացման ծրագիր մշակել:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այցելեց Աբովյանի եւ Հրազդանի ավտոկայարաններ։

Աբովյան քաղաքի ավտոկայարանի մեծ սպասասրահի տարածքը չի օգտագործվում։  Ավտոկայարանի շենքը հին է, խորհրդային տարիներին կառուցված, բայց լավ պահպանված է։

Տնօրենը նշեց, որ ավտոկայարանը հիմնականում որպես կայանատեղի է ծառայում Երեւան գնացող ու վերադարձող ավտոբուսների համար։ Երբեմն մոտակա շենքերից են ուղեւորներ լինում, բայց հիմնական մասը քաղաքային կանգառներում է սպասում, որովհետեւ ավտոկայարանը բնակելի թաղամասերից հեռու է։ Միջմարզային եւ ներմարզային տրանսպորտն էլ, ըստ ուղղությունների,  քաղաքի ծայրամասերից է մեկնում։

Ավտոկայարանի տարածքը նպատակային օգտագործելու նպատակով նախարարն առաջարկեց մշակել  ավտոկայարանի զարգացման ծրագիր եւ հանձնարարեց միջոցներ ձեռնարկել՝ բոլոր երթուղիները ավտոկայարանում կենտրոնացնելու համար։

Հրազդանի  նախկին ավտոկայարանի տարածքը վաղուց իր նպատակին չի ծառայում։  Շենքի մի մասը վարձակալությամբ է տրված, մյուս մասը՝ վերականգնման ու վերանորոգման կարիք ունի։

Նախկինում տրանսպորտային ցանցն այնպես էր նախատեսված, որ քաղաքային տրանսպորտի երթուղիները ավտոկայարանի մոտով էին անցնում։ Հիմա միջմարզային եւ ներմարզային տրանսպորտը կայանում է ավելի խիտ բնակեցված թաղամասին մոտ տարածքում, բնակիչներին առավել հարմար վայրում։

Այստեղ եւս նախարարը հանձնարարեց դիտարկել ավտոկայարանի հետագա գործունեության հնարավորությունները։

Նախարար Վահան Մարտիրոսյանն այցելեց նաեւ Ծաղկաձոր, որտեղ քաղաքապետ Արթուր Հարությունյանի հետ քննարկվեցին երթուղային ցանցին եւ ճանապարհների  բարելավմանն առնչվող մի շարք հարցեր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ