News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Beeline-ի աջակցությամբ  հուլիսի 14-16-ը Գեղարքունիքի մարզի Շորժա համայնքի մոտ գտնվող «Վիշապ» լողափում «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունն անցկացրեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնը։ 

Ավանդաբար տեղի ունեցան «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ եւ փորձառու կատարողների շրջանակում, համերգային ծրագրեր՝ սիրված երգահանների մասնակցությամբ, եւ մշակութային հանդիպումներ:

Այս տարի հայ կատարողներից բացի հանդես եկան նաեւ այլազգի անվանի հեղինակ-կատարողներ Ռուսաստանից, Վրաստանից եւ Ուկրաինայից։

Փառատոնի ընթացքում շնորհակալագիր հանձնվեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինին՝ «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնին աջակցելու համար։

«Երիտասարդները մեր ապագան են, եւ շատ կարեւոր է օգնել տաղանդավոր երիտասարդներին՝ կատարել իրենց առաջին քայլերն արվեստի աշխարհում։ Beeline-ը հպարտ է կատարել այդ կարեւոր առաքելությունը։ Միեւնույն ժամանակ մենք գիտակցում ենք, որ ոչ միայն նորագույն տեխնոլոգիաներն, այլեւ արվեստը կարող են մարդկանց կյանքը դարձնել ավելի լավը, եւ մեր ջանքերն ենք գործադրում արվեստը տարածելու համար։ Ուրախ ենք, որ այս փառատոնը ոչ միայն դարձել է բարի ավանդույթ եւ սպասված իրադարձություն, այլեւ սկսել է ընդլայնել սահմանները, եւ այսօր բացի հայտնի ու սկսնակ հայ կատարողներից մեզ միացել են արտասահմանցի բարդեր», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Այս տարի ոչ միայն փառատոնի աշխարհագրական շրջանակն էր ընդգրկուն, այլեւ մասնակցել ցանկացողների։ Հայտատուներ ունեինք Արարատի, Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերից եւ Երեւանից, իսկ հեղինակային երգի սիրահարների պակաս բնավ չզգացվեց  նաեւ այս տարի։ Այնպես որ փառատոնը լիովին հաջողված է 2017 թվականին եւս։  Ուրախալի է այն հանգամանքը, որ տարեցտարի մեծանում է շնորհաշատ երիտասարդների հետաքրքրությունը բարդ ժանրի եւ առհասարակ մշակութային իրողությունների նկատմամբ, ինչ էլ առիթ է հանդիսանում նոր գաղափարներով եւ նախագծերով հանդես գալու։ Շնորհակալ եմ բոլոր աջակիցներին, գործընկերներին, առանձնապես գլխավոր հովանավոր Հայաստանում Beeline-ին մեզ մշտապես սատարելու եւ մեր կողքին լինելու համար», - նշեց «Հուսո առագաստ-2017» հեղինակային երգի միջազգային փառատոնի ժյուրիի նախագահ Էդուարդ Զորիկյանը։

Նշենք, որ ամենամյա փառատոնի նպատակն է բացահայտել հեղինակային երգի նորանուն կատարողների, բեմ տրամադրել եւ նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին։

Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ