News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մենք այսօր զանգվածային կալանավորումներ չունենք: Այս մասին, Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նրա խոսքով, գործող կարգավորումները կալանքից հետո դրան այլընտրանք համարվող, դրանից թեկուզ շատ փոքր պակաս հնարավորություն ունեցող խափանման միջոցները, որոնք կապահովեն դրանից մի փոքր պակաս պատշաճ վարքագիծ, գրեթե չունենք. «Դրա համար ես ԱԺ-ում շեշտադրեցի, որ արագացվի նոր քրեադատավարական օրենքի ընդունման գործընթացը, որովհետև քրեադատավարական նոր օրենքն արդեն իսկ նախատեսում է այնպիսի խափանման միջոցների տեսակներ, որոնք կարող են իրական այլընտրանք դառնալ կալանքին»,-ասաց գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ նմանատիպ իրավիճակներում իրենք կարող են ընտրել այդ խափանման միջոցները՝ բնականաբար ապահովելով պատշաճ վարքագիծ. «Եթե նույնիսկ այդ խափանման միջոցների պայմանները խախտի անձը, ապա այդ պարագայում, կալանավորման ընտրությունը որևէ մեկի մոտ երբեք խնդիր չի առաջացնի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ