News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինաստանի իշխանությունները մուլտֆիլմերի հերոս Վինի Թուխի լուսանկարներն արգելափակելու որոշում են կայացրել։ Այս մասին հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Sky News-ը։

Նշվում է, որ անցյալ հանգստյան օրերին չինական Sina Weibo եւ WeChat սոցկայքերից ջնջվել են այս արջուկի պատկերով բոլոր գրառումները։ Weibo-ով Վինի Թուխի մասնակցությամբ կոնտենտ թողարկելու փորձի դեպքում նշվում է. «Այդ կոնտենտն ապօրինի է»։

Նշվում է, որ արգելքի պատճառը 2013 թվականին սոցկայքերում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Վինի Թուխի հետ համեմատելն է։ Իսկ այս որոշումը կապված է Չինաստանի Կոմունիստական կուսակցության աշնանային նստաշրջանին նախապատրաստվելու եւ հասարակությունը կոնսոլիդացնելու՝ ղեկավարության փորձի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ