News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ ս.թ. հուլիսի 20-ին ժամը 10:00-ից մինչեւ հուլիսի 21-ը ժամը 10:00-ն, պլանային աշխատանքներով պայմանավորված, կդադարեցվի Երեւանի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը.

• Կենտրոն վարչական շրջանի՝ Վազգեն Սարգսյան, Դեղատան, Իտալիայի, Բեյրութի, Մհեր Մկրտչյան, Զաքյան, Գրիգոր Լուսավորչի, Լեոյի, Ամիրյան, Բրյուսովի, Կաշեգործների, Լազոյի, Կարա-Մուրզայի, Արգիշտիի, Մայիսյան, Թաիրովի փողոցների, Ագաթանգեղոսի 1-8, Պարոնյան 1-15, Իսրայելյան 1-39, Խորենացու 1-29, Կողբացու 1-20, Բուզանդի 5-89, Իսակովի 1-13, Մաշտոցի 1-20, Արշակունյաց 1-36 համարների, Արշակունյաց 1-ին եւ 2-րդ նրբանցքների, Հրազդանի կիրճի, Կիլիկիա եւ Նորագյուղ թաղամասերի, Ծիծեռնակաբերդի պուրակի եւ խճուղու, Էջմիածնի հին խճուղու,

• Շենգավիթ վարչական շրջանի՝ Շարուրի, Թամանցիների փողոցների, Շիրակի եւ Մասիսի փողոցների՝ իրենց նրբանցքներով, Արարատյան 50-130, Բագրատունյաց 40-70, Արշակունյաց 58-260 համարների, Արշակունյաց 4-րդ նրբանցքի, Ներքին Չարբախ, Ներքին Շենգավիթ, Աէրացիա թաղամասերի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Տպել
Ամենաշատ