News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հանդուրժող», «քաղաքակիրթ» եւ գլխավորը «հյուրընկալ» Ադրբեջանում լրատվամիջոցներն ահազանգում են. քանի դեռ ադրբեջանական հասարակոության մտածողները փորձում են ամեն ինչ անել երկիր զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար, երկրի քաղաքացիները հասցրել են զբոսաշրջիկներին պատերազմ հայտարարել։ Պարզապես խանգարում են նրանց։

«Թվում էր, թե պետք է ուրախանալ զբոսաշրջիկների հոսքից, չէ՞ որ դրանից օգտվում է պետբյուջեն, բացի այդ՝ դա դառնում է բնակչության լրացուցիչ զբաղվածության եւ ներքին ապրանքաշրջանառության ավելացման պատճառ։ Մի խոսքով, թվում էր, թե ամեն ինչ պետք է անել, որ զբոսաշրջիկներին դուր գա մեզ մոտ հանգիստը, եւ նրանք իրենց ընկերների, հարեւանների մոտ գովաբանեն մեր հյուընկալությունը։ Իսկ իրականում մեր քաղաքացիները այցելուներին գրեթե պատերազմ են հայտարարում՝ պարզվում է՝ օտարերկրացիները խանգարում են նրանց։ Հատկապես զբոսաշրջիկների ուղղությամբ հարձակում են գործում նրանք, որոնք թվում է, թե գործի դնելով տարրական տրամաբանությունը, պետք է ամեն ինչ անեին, որ զբոսաշրջիկները եւս մեկ անգամ մեր երկիր այցելեին։ Զարմանալի է, բայց նրանք սպասարկման ու առեւտրի ոլորտում աշխատողներն են»,- գրում է Haqqin. Az-ը։

Նշվում է, որ այդ առումով վառ օրինակ են տաքսու վարորդները։

Հիմնականում այս առումով «հաջողակ են», այսպես կոչված, «լոնդոնյան տաքսու» վարորդները՝ անկախ նրանից, որ ավտոմեքենաներում հաշվիչներ եւ POS-տերմինալներ կան։ 

Տարօրինակ է, բայց տաքսու վարորդները աստղաբաշխական թվեր են պահանջում հատկապես արաբ զբոսաշրջիկներից։ Նրանց չի շփոթեցնում նույնիսկ այն, որ զբոսաշրջիկները հաճախ տեղյակ են լինում իրական գների մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ