News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսների նախարարության առաջնահերթությունն է ավելացնել ներքին պետական պարտքը։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ ամեն պարագայում ներքին պարտքը միշտ նախընտրելի է արտաքինից (կամ ազգային արժույթով պարտքը, քանի որ հայկական դրամներով պարտատոսմերին այժմ կարող են ունենալ նաեւ նրանք, որոնք ՀՀ քաղաքացիներ չեն)։

Ծայրահեղ դեպքում, եթե կառավարությունը գումարի հետ կապված բարդություններ է ունենում, կարելի է պարտքը փոխանցել Կենտրոնական բանկի հաշվեկշռով, որը փողերի լրացուցիչ թողարկում կիրականացնի։ «Բայց դա ծայրահեղ միջոց է։ Մեր բոլոր սթրես թեստերը ցույց են տալիս՝ մոտ ապագայում նույնիսկ ամենադժվարին բարդությունների պարագայում մեզ նման բան չի սպառնում»,-վստահեցրեց Արամյանը։

Իսկ օտարերկրյա արժութով պարտքը պակաս վերահսկելի է. հասկանալի է, որ Հայաստանը չի կարող վերահսկել ԱՄՆ-ի կամ Եվրոպական Կենտրոնական բանկի պահուստային համակարգերը։ Նույնիսկ եթե հայկական դրամն արժեզրկվի 30 տոկոսով եւ 2018 թվականին Հայաստանի պետական պարտքը կկազմի ՀՆԱ 61.6 տոկոսը, միւենույն է, կմնա կառավարելիի սահմաններում։ Համեմատության համար՝ 2017 թվականին Հայաստանի կանխատեսված պետական պարտքը կկազմի ՀՆԱ 51.1 տոկոսը (2018 թվականին՝ մինչեւ 59 տոկոս), սակայն հետո ակնկալվում է, որ այն կնվազի՝ հասնելով վերահսկելի մակարդակի։

Այնուամենայնիվ, Արամյանը հավելեց, որ այդ ռիսկերից ընդհանրապես խուսափելու համար, ավելի լավ է հույսը դնել մեր քաղաքացիների վրա։ Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է նաեւ հակառակը՝ պետք է քաղաքացիները վստահեն պետությանը։ «Ահա այս ուղերձն ենք մենք ցանկանում հասցնել մեր հասարակությանը։ Այժմ արտարժույթում դենոմինացվել է Հայաստանի պետական պարտքի 81 տոկոսը։ Պետությունը հավաքում է պարտատոմսերի մասնաբաժինը։ Բացի այդ, դա թույլ կտա նվազեցնել պարտքի տոկոսային ծանրաբեռնվածությունը։ 2016 թվականի վերջին Հայաստանի Կառավարության պետական պարտքի միջին ծանրաբեռնվածությունը կազմել 4.4 տոկոս։ Եթե հետագայում էլ հույսը դնենք արտաքին պարտքի վրա, ապա դրա տոկոսները կավելանան։ Հայաստանը ըստ բնակչության մեկ շնչի եկամտի՝ աղքատների խմբից հայտնվել է միջին խմբում, այդ պատճառով երկրին ավելի քիչ արտոնյալ վարկեր կտրամադրվեն»,-նշեց Վարդան Արամյանը։

Նրա խոսքով՝ մյուս կողմից, Հայաստանի նկատմամբ վստահության մեծանալու հետ մեկտեղ նրա պարտատոմսերը պատրաստ են գնել նաեւ պակաս եկամտի պարագայում։ Այսպես, 2013 թվականին Հայաստանի առաջին եվրոպարտատոմսերը միջազգային շուկայում թողարկվել են 6.25 տոկոս եկամտով։ 2015 թվականի ավարտին այն հասել է 6.76 տոկոսի, իսկ 2016-ի ավարտին՝ 4.99 տոկոսի։ Նվազել է նաեւ ներքին պարտքի եկամտաբերությունը՝ 2016 թվականին 3.2 տոկոսով, իսկ այժմ կազմում է 10-11 տոկոս։

«Այսպիսով, արտասահմանյան վարկերի համար տոկոսներն ավելի բարձր կլինեն, բայց արտարժույթով մեր ներքին պարտքի եւ մեւ մեր պարտատոմսերի պարագայում՝ ցածր»,-ամփոփեց ֆինանսների նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ