News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 1 մլն 674 հազար դրամ, Արցախում՝ 1 մլն 414 հազար դրամ: Հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց Զբաղվածության եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը:

Նա, միաժամանակ, նշեց, որ Արցախում գնաճը, վերջին տվյալներով, փոքր-ինչ պակաս է, քան Հայաստանում: «Արցախում միջին աշխատավարձը, պաշտոնական տվյալներով, կազմել է 151 հազար դրամ, Հայաստանում՝ 171 հազար դրամ: Սրանք 2015 թվականի տվյալներն են»,- նշեց նա:

Սարգսյանի խոսքով՝ հայկական երկու պետություններում նվազագույն աշխատավարձը նույնն է մնացել եւ կազմում է 55 հազար դրամ: Անդրադառնալով բնակչության զբաղվածության խնդրին՝ Արման Սարգսյանը նշեց, որ Հայաստանում այն կազմում է 50.9%, Արցախում՝ 54.9%: Միաժամանակ, Հայաստանում գործազրկությունը 18.5% է կազմում, Արցախում՝ 11.5%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ