News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Բադեն Վյուրտեմբերգ հողի ոստիկանությունը Շորնդորֆում քաղաքային տոնակատարության ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետաքննության համար ակնկալում է տուժածների ու ականատեսների ցուցմունքները։ Այդ մասին հայտնել է իրավապահ մարմինների պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է «Գերմանական ալիքը»։

Տոնակատարությունները մտայլվել էին կողոպուտներով ու սեռական ոտնձգությունների առնվազն չորս դեպքերով։ Վերջին դեպքերի համար մեղադրում են մեկ իրաքցի ու երեք աֆղան ապաստան խնդրողների։ Բացի դրանից, ոստիկանությունում հայտնել են, որ հուլիսի 16-ին քաղաքային պուրակում մոտ 1000 խուլիգան էր հավաքվել։ Հիմնականում երիտասարդներ, որոնց մեծ մասը միգրանտներից են սերում։ Նրանք շշեր են նետել քաղաքային ամրոցի շենքի, տոնի մասնակիցների ու ոստիկանների վրա։ Երբ ոստիկանությունը փորձել է ձերբակալել խուլիգաններին՝ սկսվել են բախումներ։

Գիշերվա ընթացքում քաղաքը բառացիորեն ահաբեկել են խուլիգանների մի քանի խմբեր՝ յուրաքանչյուրը 30-50 հոգուց բաղկացած։ Նրանցից շատերը դանակներով էին զինված։ Կան տուժածներ, մի քանի ոստիկանական մեքենաներ են ջախջախվել, թափքերի վրա գրաֆիտի էր արվել։ Իրավիճակը վերահսկողության տակ վերցնելու համար իրավապահները ստիպված են եղել նոր ուժեր ներգրավել։

Շորնդորֆի օբեր- բուրգոմիստր Մաթիաս Քլոփֆերը չի համաձայնել ոստիկանության որոշ գնահատականների հետ։ Մասնավորապես նա SWR հեռուստատեսությանը հայտնել է, որ այգում հավաքված խուլիգանների մեծ մասը ավագ դասարանցիներ ու դպրոցի շրջանավարտներ էին։ Նրա խոսքով միգրանտները ավելի ուշ են նրանց միացել; 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահվան ելքով վրաերթի հեղինակ դարձած և փախուստի դիմած վարորդը հայտնաբերվել է
Ապրիլի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը անհայտ վարորդի կողմից Երևանի...
Դա դեռ հարց ա՝ էդպես ա եղել, թե չէ. Երևանի ոստիկանապետը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին
Ես միայն մի բան կարեղ եմ ասել՝ ծառայողական քննություն է նշանակված...
Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման…
«Լունապարկում» մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից. Մայրը պնդում է, որ աշխատակիցները չեն ամրակապել
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են...
Ռումինիայի բարձրահարկ շենքում ուժեղ պայթյուն է որոտացել. մեկ մարդ զոհվել է, տասնյակները տարհանվել են
Պայթյունի էպիկենտրոնում գտնվող բնակարանում ապրող կինը մահացել է․․․
«Նուբարաշեն» ՔԿՀ տեսակցության եկած անձը մարիխուանայով փաթեթ է բերել
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության...
Ամենաշատ