News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մեծ սպիտակ շնաձուկը հարձակվել է ՀԱՀ-ից մի դպրոցական աղջկա վրա, որը սերֆինգով էր զբաղվում Իսթ Լոնդոն քաղաքի ափին մոտ, հայտնում է The Telegraph-ը։

13-ամյա Զոի Սթեյնը 75 մետր հեռացել էր ափից ու նստած էր սերֆինգի տախտակի վրա, ոտքերը օդում կախած։ «Ես տեսա մի հսկայական սեւ աչք, որը նայում էր ուղիղ ինձ, հետո բարձր ձայն լսվեց»,- հիշում է նա շնաձկան հարձակումը։ Երեք մետրանոց ձուկը ատամներով բռնել է սերֆինգի տախտակը ու աղջկան ջրի մեջ գցել։

Զոին լսել է այլ ուրիշ սերֆերների բղավոցները ու կարողացել է բարձրանալ տախտակի կտորի վրա, չնայած վախից չէր հասկանում, թե ինչ անի հետո։ Դպրոցական աղջկան փրկել է մեկոտանի լուսանկարիչ Ժան Փոլ Վոդրին։ Նա իր սեփական տախտակով լողալով մոտեցել է աղջկան, ասել, որ նա շնաձկան մասին չմտածի ու դեպի ափ լողա։

«Երբ ես հասա ափին, այնպիսի թեթեւացում զգացի, ինչպիսին երբեւէ չէի զգացել,- ասում է Զոին,-Ժան Փոլն ասաց, որ իմ բախտը բերել է»։

Վոդրիի խոսքով, եթե աղջիկն անշարժ չնստեր տախտակի վրա, ելքը կարող էր ուրիշ լինել։ «Շնաձուկը կծել էր հենց այն մասից, որտեղ նրա ձեռքը կգտնվեր, եթե նա թիավարեր,- հավաստիացնում է Վոդրին,-Աստված գիտի, թե ինչ տեղի կունենար, եթե ջրի մեջ արյան կաթիլ հայտնվեր»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ