News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

 «Վրացիների երթի» կազմակերպիչները վրացի դիվանագետին սպառնում են խմբակային բռնաբարությամբ։ Այս մասին հայտնի է դարձել Facebook ցանցում նրանց նամակագրության հրապարակմամբ։ Սպառնալիքները հասցեագրված էին ՄԱԿ-ում Վրաստանի նախկին երիտասարդ դեսպան Տատիա Դոլիձեին, հայտնում է «Վրաստան օնլայնը»։

Նման բովանդակությամբ գրառումներ են հրապարակվել սոցցանցում «Հայրենասերների ալյանս»-ի անդամ Կոնստանտին Մորգոշիայի, նաեւ «Վրացիների երթի» մյուս կազմակերպիչների՝ Գիյա Կորկոտաշվիլու, Միխեիլ Ամիսուլաշվիլու կողմից։

Այն բանից հետո, երբ այդ նամակագրությունն առաջացրել է վրացական հասարակության բացասական արձագանքը՝ գրառումները ջնջվել են։ Նրանք հայտարարում են, որ այդ գրառումների հեղինակները իրենք չեն ու որ դրանք հրապարակվել են ֆեյքային էջերի միջոցով, սակայն սոցցանցերի օգտատերերը պահպանել են այդ նամակագրությունների սքինները։

Տատիյա Դոլիձեն, մեկնաբանելով տվյալ միջադեպը, հայտնել է, որ մտադիր է պատասխանել իրավական դաշտում։

Այսօր հայտնի է դարձել, որ Թբիլիսիի ոստիկանությունը քննություն է սկսել Տատիա Դոլիձեի հասցեին տվյալ սպառնալիքների կապակցությամբ։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Թբիլիսիում անցել է «Վրացիների երթ» բազմահազարանոց ակցիան, որի մասնակիցները պահանջում էին շտապ կարգով ընդունել ներգաղթի մասին նոր օրենք, որով առավելագույնս կխստացվեն Վրաստանում կեցության թույլատվության կանոնները ու քաղաքացիության ստացումը ու Վրաստանի տարածքից կարտաքսվեն բոլոր անլեգալները, օտարերկրացի քրեական հանցագործները, որոնք ապօրինի են գտնվում Վրաստանի տարածքում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ