News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր՝ հուլիսի 17-ին, Մինսկում ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստում ներկայացրել  ԼՂ խնդրի կարգավորման ձախողմանն ուղղված Բաքվի գործողությունները:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության մասին։

Նեղ կազմով հանդիպմանը նախարարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի 2016թ. երեւանյան գագաթաժողովի որոշումների կատարման ընթացքը, ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնայնությունները, մտքեր փոխանակեցին գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության վրա ազդեցություն ունեցող խնդիրների, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում առկա իրավիճակի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ, անդրադարձան Աֆղանստանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին։

Հանդիպմանը քննարկվեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության համադրման հարցերը, անդրադարձ արվեց ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին։

Այս հարցերի շուրջ ելույթով հանդես եկավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հայաստանի արտգործնախարարը ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առաջ մղմանն ուղղված Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերին եւ դրանց ձախողման նպատակով Բաքվի գործողություններին՝ Վիեննայի եւ Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը խոչընդոտելուն, ռազմական սադրանքներին, դրանց հետեւանքով իրավիճակի սրմանը։

Էդվարդ Նալբանդյանը գործընկրներին ներկայացրեց Սիրիայում զարգացումների վերաբերյալ Հայաստանի տեսակետը, մեր երկրում ապաստանած փախստականներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը, ինչպես նաեւ Սիրիայի ժողովրդին հայկական հումանիտար օգնության տրամադրման մանրամասները։ Այս համատեքստում նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը՝ հայաստանյան օգնությունը Սիրիա առաքելու հարցում օժանդակություն ցուցաբերելու համար:

Նիստին մտքեր փոխանակվեցին ՀԱՊԿ-ի ու միջազգային եւ տարածաշրջանային այլ կազմակերպությունների միջեւ համագործակցության շուրջ։

Նախարարները համատեղ հայտարարություններ ընդունեցին՝ Տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով համատեղ միջոցառումների վերաբերյալ եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ազատամարտիկների հիշատակի պղծման անթույլատրելիության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Հայաստանը չի մասնակցել ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում ռազմական անվտանգությանը սպառնացող մարտահրավերներն ու սպառնալիքները...
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ, ինչով ՀՀ-ն աստիճանաբար լուծարվելու էր. Փաշինյան
Հայաստանի պետականությունը զրոյացնելու, վերացնելու հաջորդ փորձը եղել է 2021...
Պուտինն ազատել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միքայել Աղասանդյանին
Մշտական ներկայացուցիչ է նշանակվել Վիկտոր Վասիլեւը...
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները վերանայելու պահանջ չի դրվել. ԱԳՆ
ՀՀ-ի առջեւ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջ չի դրվել...
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա  Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման փաստին. ԱԳՆ
Սպասում ենք, որ ՀԱՊԿ-ն գնահատական տա...
Ամենաշատ