News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Լոռու մարզում մայրն ու աղջիկը Դեբեդ գետն են ընկել: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այսօր՝ հուլիսի 17-ին,  ժամը 15:30-ի սահմանում Շնող-Քակո գյուղերի հատվածում Դեբեդ գետն են ընկել Վանաձոր քաղաքի բնակչուհիներ 81-ամյա Ռոզա Վերմիշյանը եւ նրա դուստրը՝ 56-ամյա Սեդա Վարդանյանը: Աղջիկը դեպքի վայր ժամանած փրկարարներին հայտնել է, որ ինքն ու մայրը անցել են գետն իրենց այգին մշակելու համար, իսկ վերադառնալու ճանապարհին մայրը սայթաքել ու ընկել է գետը, ինքը փորձել է պահել մորը, սակայն չի կարողացել: Այս պահին իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ գետի երկայնքով մեկ: Աշխատանքները ղեկավարում է Թումանյանի հրշեջ-փրկաարական ջոկատի հրամանատար Արմեն Բարսեղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ