Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկությունը, թե Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկում տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է մեկ սպա եւ մեկ ժամկետային զինծառայող:
Սենոր Հասրաթյանը «Արցախպրես»-ի հետ զրույցում, մասնավորապես, նշել է, որ Պաշտպանության բանակի որեւէ զորամասում նման միջադեպ չի արձանագրվել:
«Ուղղակի, սովորության համաձայն, հակառակորդ կողմը նման ապատեղեկատվություններով փորձում է ցանկալին ներկայացնել իրականության փոխարեն եւ այդ կերպ ապատեղեկացնել ինչպես իր, այնպես էլ մեր հասարակությանը»: