News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 22
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ վրաերթի ենթարկված 78-ամյա տղամարդը մահացել է ոչ թե վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից, այլ՝ թոքաբորբից:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. նոյեմբերի 3-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Գյումրի քաղաքի 1939թ. ծնված բնակիչը, ով հայտնել է, որ նշված վնասվածքն ստացել է նույն օրը՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով: Օրեր անց՝ նոյեմբերի 10-ին, տղամարդը բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ տղամարդու վրաերթի ենթարկվելու հանգամանքները, մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

Ստացված դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքները տուժողի՝ 1939թ. ծնված տղամարդու մահվան անմիջական պատճառի հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում. տարեց տղամարդը մահացել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայի հետևանքով, որն էլ հետևանք է երկկողմանի կանգային թոքաբորբի, որով տառապել է հանգուցյալը մինչ մահը։

Այսինքն՝ քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 78-ամյա տղամարդը, բժշկական կենտրոնում գտնվելով ստացիոնար բուժման մեջ, մահացել է երկկողմային կանգային թոքաբորբի հետևանքով։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա որոշում է կայացվել ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցել նոր քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և այն առանձնացնել առանձին վարույթում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
Թուրք տղամարդը կատակի պատճառով 10 տեղից դանակահարելով սպանել է ընկերոջը
Աշխատակիցների ահազանգի վրա դեպքի վայր մեկնած ոստիկանները հայտնաբերել են...
Վենեսուելայում PDVSA պետական նավթային ընկերության 50 աշխատակիցներ են կալանավորվել
PDVSA-ի կալանավորված աշխատակիցներից վեցը ընկերության բարձրաստիճան մենեջերներն են...
Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Ուկրաինայում եւ տեղափոխվել Հայաստան
Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը...
Գերմանիայում ոստիկանությունը Ջոն Լենոնին պատկանող մոտ 100 իր է հայտնաբերել
Բոլոր այս իրերը 2006 թվականին գողացվել էին Լենոնի այրուց՝ Յոկո Օնոյից...
Էրեբունիում քրեական գործով բացահայտվել է հափշտակության 10 դրվագ
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող…
«Վանաձոր» ԲԿ-ում խախտումներ են արձանագրվել. Լոռու քննչականի պետը դիմել է մարզպետին
Շուշանյանը մարզպետին միջնորդել է քննարկման առարկա դարձնել դրանք և ձեռնարկել գործուն միջոցներ...
Ամենաշատ
Partner news