News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հաշվի առնելով հանրապետության տարածքում առաջիկայում սպասվող բարձր ջերմային ֆոնը եւ հրդեհավտանգ իրավիճակը, 2017թ. հուլիսի 17-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը ստորագրել է հրաման, համաձայն որի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն եւ կառավարում  իրականացնող ոչ պետական առեւտրային կազմակերպությունների տնօրեններին հանձնարարվել է բնության հատուկ պահպանվող տարածքներում  սահմանել շուրջօրյա հերթապահություն՝ հրդեհների բռնկումները կանխարգելելու նպատակով:

ՀՀ բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանձնարարվել է  պետական ոչ առեւտրային կազմակերպություններում առկա հրդեհային կանխարգելիչ տեխնիկական միջոցները բերել առաջնային պատրաստվածության վիճակի եւ շուրջօրյա հերթապահության ընթացքում արձանագրված հրդեհների դեպքերի մասին անհապաղ տեղեկացնել նախարարին եւ համապատասխան պետական մարմիններին:

ՀՀ բնապահպանության նախարարությունը միեւնույն ժամանակ հանդես է եկել ազգաբնակչությանն ուղղված կոչով. զգուշություն ցուցաբերել՝ զերծ մնալով անտառածածկ եւ խոտածածկ տարածքներում կրակ վառելուց, ինչպես նաեւ  ցորենի հնձած դաշտերում խոտի խոզանների այրումից:

Տպել
Ամենաշատ
Partner news